Ուրբաթ, 26/04/24, 22:53
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Սոնգը կհեռանա՞ «Բարսելոնայից»


 
Պատասխանների քանակը` 425



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


23:59
Այսօր Անդրես Ինիեստայի ծնունդն է
Լրիվ անունը` Անդրես Ինիեստա Լուխան
Ծննդյան ամսաթիվը` 1984թ մայիս 11
Ծննդյան վայրը` Ալբասետե
Հասակը` 1.70 մ
Քաշը` 65 կգ:





Այսօր Բարսելոնաի կիսապաշտպան Անդրես Ինիեստայի ծննդյան օրն է:
Անդրես Ինիեստա Լուխանը ծնվել է 1984 թվականի մայիսի 11-ին Իսպանական Ալբասետե քաղաքում: Նա Բարսելոնայի կենտրոնական կիսապաշտպաններից է, կրում է 8 համարի մարզաշապիկը:

Ինիեստային Բարսելոնայի մասնագետները հայտնաբերել են Ալբասետեի համանուն թիմի կազմում, 1996 թ սեպտեմբերին Անդրեսը տեղափոխվել է Բարսելոնա: Ինիեստան Բարսայի հիմնական կազմում իր դեբյոտը նշել է 2002 թվականի հոկտեմբերի 29-ին Չեմպիոնների Լիգայի խաղում, որտեղ նրա թիմը խաղում էր Բրյուգգեի դեմ: 2003-2004-ի մրցաշրջանում Ինիեստան արդեն անցկացրեց տասնմեկ հանդիպում և խփեց մեկ գոլ:

Այդ ժամանակ նա հիմնականում փոխարինում էր Բարսելոնայի գլխավոր աստղին` Ռոնալդինյոյին: Իսկ հաջորդ` 2004-2005 մրցաշրջանում, Անդրես Ինիեստան ամրապնդեց իր տեղը թիմի հիմնական կազմում` խաղալով Իսպանիայի առաջնությունում 37 խաղ: Ինիեստան այդ տարիներին իրեն դրսևորեց որպես բարձրակարգ և տաղանդավոր ֆուտբոլիստ, և նրա հայտնվելը նաև Իսպանիայի ազգային հավաքականի կազմում ոչ ոքի համար անակնկալ չեղավ: 2006-ին նա Իսպանիայի ընտրանու կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը, իսկ 2008-ին դարձավ Եվրոպայի չեմպիոն:Ինիեստան Բարսելոնայի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է:

 Նրա կարիերայի ամենակարևոր գոլը դարձավ 2008-2009 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում հանդիպման 90+3-րդ րոպեին Չելսիի դարպասը խփած գնդակը: Այդ գոլի շնորհիվ Բարսելոնան եզրափակիչի ուղեգիր նվաճեց և հետագայում էլ նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը` հաղթելով Մանչեստեր Յունայթեդին: Յունայթեդի դեմ եզրափակիչից առաջ Ինիեստայի մասնակցությունը խաղին կասկածի տակ էր: Սակայն Անդրեսը արագացված վերականգնողական կուրս անցավ և կարողացավ մասնակցել այդ կարևորագույն խաղին ու օգնեց Բարսելոնային նվաճել Եվրոպայի լավագույն ակումբի կոչումը:
Ինիեստան իսկական պրոֆեսիոնալ խաղացող է, ով, լինելով այդքան տաղանդավոր, շատ համեստ է:

ՏԻՏՂՈՍՆԵՐ

ՖԱ Բարսելոնա
Աշխարհի ակումբային գավաթ 2011/12
Եվրոպայի սուպերգավաթ 2011/12
Իսպանիայի սուպերգավաթ 2011/12
Չեմպիոնների լիգա 2010/11
Լա Լիգա 2010/11
Իսպանիայի սուպերգավաթ 2010/11
Լա Լիգա 2009/10
Աշխարհի ակումբային գավաթ 2009/10
Եվրոպայի սուպերգավաթ 2009/10
Իսպանիայի սուպերգավաթ 2009/10
Չեմպիոնների լիգա 2008/09
Լա Լիգա 2008/09
Կոպա դել Ռեյ 2008/09
Իսպանիայի սուպերգավաթ 2006/07
Չեմպիոնների լիգա 2005/06
Լա Լիգա 2005/06
Իսպանիայի սուպերգավաթ 2005/06
Լա Լիգա 2004/05
Իսպանիայի ազգային հավաքական
Աշխարհի գավաթ 2010
Եվրոպայի առաջնություն 2008

ԿԱՐԻԵՐԱ

2002-03 -2011-12 ՖԱ Բարսելոնա

http://s014.radikal.ru/i328/1205/f0/84dec478d84b.jpg


Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 957 | Ավելացրեց: ԱնահիտԲարսա
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1