Կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար դարպասապահ Ռոբերտո Բոնանոն վստահ է, որ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կվերադառնա ակումբի շարքեր:
Ինչպես հաղորդում է Sport-ը, Բոնանոն մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ Գվարդիոլան «Բարսայից» չպետք է հեռանա:
«Գվարդիոլան բացառիկ մասնագետ է և օրինակ է ծառայում բոլորի համար: Դժվար է
նրա որոշումը մարսել, բայց գիտեմ, որ Վիլանովան կշարունակի նրա գործը:
Կարծում եմ, որ ապագայում Գվարդիոլան կվերադառնա ակումբ և
ադմինիստրատիվ աշխատանք կանի: Նա կարող է դառնալ նաև ակումբի տնօրեն»,-եզրափակել է Բոնանոն:
|