Հինգշաբթի, 25/04/24, 07:58
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Նախկին հարձակվողներից ո՞վ պետք է մնար թիմում


 
Պատասխանների քանակը` 405



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 2
Հյուրեր` 2
Գրանցվածներ` 0


13:47
Football365. «Լեմպարդի եւ Ֆաբրեգասի 5 տարվա կոնֆլիկտի առեղծվածի բացահայտումը»

Ֆրենկ Լեմպարդն ու Սեսկ Ֆաբրեգասը հաստատ կոնֆլիկտային  անցյալ են  ունեցել: «Չելսիի» կիսապաշտպանի կոպիտ խաղը՝ ուղիղ Սեսկի ոտքերին «Կոմպ Նաու» մարզադաշտում, հաստատեցին նրանց միջեւ կոնֆլիկտի կասկածները:



Թվում էր, թե Լեմպարդը  լուծեց իր մեջ կուտակված հինգ տարվա չարությունը: Գուցե դուք ծիծաղեք այդ «հնգամյա պատերազմի» վրա, բայց դա, իրոք, այդպես է:

Եկեք հետադարձ հայացք նետենք եւ գնանք դեպի 2007թ. Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղարկություն. «Չելսին» խաղում էր Սեսկի նախկին ակումբի՝ «Արսենալի հետ»: Եկեք թարմացնենք մեր հիշողությունը եւ հիշենք այդ հանդիպման  93-րդ րոպեն:

Ժոզե Մոուրինյոյի սաները, երբ  առաջ անցան 2:1 հաշվով, Կոլո Տուրեն  բառացիորեն հարձակվեց  Օբի Միկելի վրա: Տաքարյուն աֆրիկացիները անմիջապես  անցան բռունցներով պաշտպանությանը: Իսկ այս պայքարում գլխավոր դերում էին Լեմպարդն ու Ֆաբրեգասը:

Ֆրենկը սկսեց հրել Տուրեին, այդ պահին Սեսկը թիմակցի «թիկունքին» կանգնելու համար Անգլիայի հավաքականի կիսապաշտպանի վզից բռնեց ու քաշեց: Այդ հանդիպման մրցավարը՝ Հովարդ Վեբը, մարզադաշտից հեռացրեց Տուրեին, Միկելին եւ Ադեբայորին, իսկ «Չելսին» հանգիստ շարունակեց խաղն ու հաղթանակ տարավ:



Այս էպիզոդիկ դրվագը  դարձավ երկու ֆուտբոլիստների միջեւ «պատերազմի» սկզբնաղբյուրը: Այդ դեպքից ի վեր երկու «թշնամիները» միմյանց դեմ մարզադաշտ են դուրս եկել  18 անգամ:

Ֆաբրեգասի նախկին թիմակից Ջեկ Ուիլշիրը «Չելսի»-«Բարսելոնա» խաղի առաջին կիսաեզրափակչի նախաշեմին իր թվիթերում գրել էր. «Կարծում եմ, որ Սեսկն ավելի շահագրգռված է հաղթելու այսօր երեկոյան: Նա ու Լեմպարդը միշտ էլ պայքարել են մարզադաշտում»:

Փոխադարձ թշնամանքի առաջին նշաններն ի հայտ եկան պատասխան հանդիպմանը: Երբ Սեսկը պարկած էր խոտածածկին եւ մրցավարից իր թիմի համար տուգանային էր պահանջում, այդ պահին միտումնավոր բռնեց իր կողքին կանգնած Լեմպարդի ոտքից:  Այդ օրը  Ուիլշիրի թվիթում կարդում ենք. «Ասում էի չէ՞, որ  Սեսկն ու Լեմպարդը երբեք էլ լավագույն ընկերներ չեն եղել»:



Այս դրվագից  բառացիորեն անմիջապես հետո Ֆրենկը դեղին քարտ ստացավ՝ Սեսկի հետ կոպիտ խաղի համար:

Այնպես որ մենք պետք է պարզապես համաձայնենք, որ Լեմպարդը շահեց այդ «պատերազմը», որովհետեւ Սեսկը չկարողացավ պատերազմը շարունակել «Չելսիի» հետ այդ երկու խաղերում էլ: Բայց պատերազմում հաղթեց հենց Ֆրենկը՝ դուրս թողնելով թե «Բարսելոնային» եւ թե Ֆաբրեգասին Չեմպիոնների լիգայից:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1305 | Ավելացրեց: Մեսսի2013
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1