Ինչպես հաղորդում է AS պարբերականը, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Էյթոր Կարանկան
Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ հանդիպումից առաջ
կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ հուսով է, որ մադրիդցիները այս
խաղում նվազագույնը չեն պարտվի:
«Այսօր խաղադաշտ դուրս կգան երկու գերհզոր թիմեր: Հուսով եմ, որ ամեն
ինչ լավ կլինի, և երկու կողմերի երկրպագուներն էլ գոհ կմնան:
«Ռեալը»
մտադիր չէ փակվել պաշտպանությունում:
Գրոհելու ենք, որպեսզի գոլ
խփենք: Մեր թիմն արդեն ապացուցել է, որ կարողանում է այդպես խաղալ:
Այս
հանդիպմանը շատ կարևոր երեք միավոր է խաղարկվում, այնպես որ մեր թիմը պետք է
պահպանի խաղային ռիթմը»,-եզրափակել է Կարանկան:
|