Ուրբաթ, 29/03/24, 03:16
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Խերարդո Մարտինոյի աշխատանքը «Բարսելոնայում»


 
Պատասխանների քանակը` 436



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


16:27
«Չելսի» - «Բարսելոնա» | Անչափ լարված պայքարից հետո

Երեկ երեկոյան տեղի ունեցած «Չելսի»-«Բարսելոնա» հանդիպումից հետո Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ջոն Թերին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո գովեստի խոսքեր է ասել թիմակիցների հասցեին:


«Այսօր մենք սպասեցինք հարմար պահի: Մեկնարկային 15 րոպեներին մենք խաղում էինք առանց գնդակի: Բոլորն էլ կամային բարձր հատկանիշներ դրսեւորեցին խաղադաշտում՝ յուրաքանչյուր դրվագում պայքարելով ուժերի առավելագույն սահմանով: «Չելսին» իր լավագույն հանդիպումն անցկացրեց պատմության մեջ: Պատասխան հանդիպումը շատ բարդ է լինելու: Մենք հարգում ենք «Բարսելոնային», սակայն չենք պատրաստվում լքել Չեմպիոնների լիգան»,- Թերիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


FranceFootball-ն էլ իր հերթին գրում է, որ հանդիպման հաղթական գոլի հեղինակ Դիդյե Դրոգբան հայտարարել է, որ այս արդյունքը գոհացնում է իր թիմին:


«Երեք տարի առաջ «Բարսելոնան» լավ դաս տվեց մեզ: Այս անգամ մենք ավելի լավ խաղացինք, քան 2009-ին: Ամենակարեւորը, որ մենք գոլ բաց չթողեցինք սեփական խաղադաշտում:


Հիմա մեր գլխավոր նպատակը հյուրընկալվելիս մրցակցի դարպասը գրավելն ու եզրափակիչի ուղեգիր ձեռք բերելն է: Վստահ եմ՝ մենք դա կարող ենք»,- ասել է նա:


Իսկ ահա Marca-ն ներկայացրել է Պեպ Գվարդիոլայի խոսքերը:


«Չգիտեմ՝ ինչ տեղի կունենա շաբաթ եւ չորեքշաբթի օրերին, սակայն վստահություն կա, որ մենք արդեն հաղթել ենք: Մենք պետք է եւս 24 գոլային պահեր ստեղծենք եւ իրացնենք դրանք: Պարտվեցինք՝ ունենալով այդպիսի առավելություն: Այս անգամ հաջողությունը «Չելսիի» կողմն էր: Դժվար է ֆուտբոլ խաղալ, երբ մրցակիցը պաշտպանվում է 10 ֆուտբոլիստներով: Մեր խաղի միակ թերությունն այն էր, որ չկարողացանք գոլ խփել: Սա իսկական մարտահրավեր է «Չելսիի» կողմից, եւ մենք ընդունում ենք այն»,- ասել է Պեպը:


Նշենք նաև, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում պարտվելով Լոնդոնի «Չելսիին»՝ «Բարսելոնան» ընդհատեց եվրագավաթներում անպարտելիության շարքը, որը շարունակվում էր մեկ տարուց ավելի:


Նախորդ անգամ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում պարտվել էր 2011-ի փետրվարի 16-ին: Այդ օրը կատալոնացիները 1:2 հաշվով զիջեցին Լոնդոնի «Արսենալին»:


Այդ օրվանից սկսած «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում անցկացրել էր 16 հանդիպում, որոնցից 14-ում հաղթել էր, երկու խաղ ավարտվել էր ոչ ոքի:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 879 | Ավելացրեց: Մեսսի2013
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1