Ուրբաթ, 19/04/24, 11:07
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Խերարդո Մարտինոյի աշխատանքը «Բարսելոնայում»


 
Պատասխանների քանակը` 436



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


17:57
«Չելսի» - «Բարսելոնա». Խաղից առաջ

Ինչպես հաղորդում է The Sun-ը, Անգլիական «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտարարել է, որ կատալոնացիներին շատ բարդ կլինի հաղթել Ռոբերտո Դի Մատեոյի թիմին:


«Անդրե Վիլաշ Բոաշի պաշտոնանկությունից հետո «Չելսին» վերածվելէ ծանրաշարժ թիմի: Նրանք չեն կարողանում արագ տեղաշարժվել: Այդ թիմը շատ ավելի ուժեղ էր Մոուրինոյի օրոք:


Այժմ նրանք խաղում են պաշտպանական ֆուտբոլ: Իսկ դա այն է, ինչ մեզ պետք է: Հարձակման ծայրին նրանց մոտ Տորրեսն է, ում հնարավորությունները մեզ հայտնի են: Մենք կկարողանանք վերահսկել խաղը:


«Չելսիի» մարտավարությունը մեզ հասկանալի է` պաշտպանություն եւ արագ հակագրոհ: Մենք պետք է զգուշանանք Դիդյե Դրոգբայից, քանի որ նա հրաշալի է գործում հարձակման գծում:


Նրանք կոշտ ֆուտբոլ են խաղում: Մեզ համար շատ բարդ է լինելու, բայց մենք Լոնդոն ենք եկել հաղթելու համար եւ կհասնենք մեր նպատակին», - ասել է Ֆաբրեգասը:


Իր հերթին խոսք է հղել «Չելսիի» Անգլիացի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը:


«Ի՞նչ իմաստ ունի վախենալ «Բարսելոնայից»: Մենք չենք պատրաստվում լքել «Չեմպիոնների լիգան» կատալոնացիներից վախենալու պատճառով:


«Բարսելոնայի» մասին անդադար խոսելով՝ դուք ինքներդ ձեզ եք վախեցնում: Մենք լավ հասկանում ենք, թե ինչքան ուժեղ է մրցակիցը:


Ես հավատում եմ մեզ ու մեր ամբիցիաներին: Ինչ վերաբերվում է Լեո Մեսիին, հիանալի է, որ նա երբեք չի կարողացել գրավել մեր թիմի դարպասը: Վերջին տարիներին «Բարսելոնան» գերիշխում է համաշխարհային ֆուտբոլում, սակայն ամեն ինչ իր վերջն ունի»,-եզրափակել է Լեմպարդը:

«Չելսիի» գլխավոր մարզիչ Դի Մատեոն էլ նշել է, որ իր թիմը չի խաղալու պաշտպանական տակտիկայով:

«Իհարկե, իմ թիմը խաղադաշտ դուրս կգա՝ հիշելով 2009-ի ցավալի հանդիպումը: Չնայած, այդ օրը անգլիական ակումբն ավելի արժանի էր եզրափակիչ դուրս գալուն: Մենք հիանալի հասկանում ենք, թե ինչի է ունակ մրցակիցը: «Բարսելոնայի» հետ խաղում ես չեմ կարող ապավինել պաշտպանական մարտվարությանը, քանի որ դա ինքնասպանություն կլինի: Չպետք է նրանց թույլ տալ խաղալ իրենց ֆուտբոլը, այլապես մենք հրաժեշտ կտանք Չեմպիոնների լիգային»,-եզրափակել է Դի Մատեոն:

Նշենք նաև, որ երկու հանդիպումների ընթացքում «Չելսիի» կազմից կբացակայի Բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը, ով ծնկի վնասվածք էր ստացել «Չելսիի» վերջին հանդիպումներից մեկի ժամանակ:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 929 | Ավելացրեց: Մեսսի2013
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1