Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Լոնդոնի «Չելսիի» Կոդ'իվուարցի հարձակվող Դիդիե Դրոգբան անդրադարձել է «Չեմպիոնների լիգայի» կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպմանը:
«Նախորդ մրցաշրջանը մեզ համար վատ ստացվեց, մենք ոչինչ չկարողացանք
նվաճել: Հուսով եմ, այս տարի այլ կլինի: Ես ցանկանում եմ «Չելսիի» հետ
միասին տիտղոսներ նվաճել:
«Բարսելոնայի» դեմ վերջին խաղից հետո տհաճ հիշողություններ կան, բայց
այժմ մեր հնարավորությունները կգնահատեմ 50-50-ի: Էական չէ, որ ասում են
«Բարսելոնան» աշխարհի լավագույն թիմն է, իսկ Մեսսին` լավագույն
ֆուտբոլիստը:
Երկու խաղ ունենք, ամեն ինչ էլ հնարավոր է: Մեր վերջին հանդիպումից հետո
շատ ջրեր են հոսել: Բայց հաղթելու ցանկությունը մնացել է: Մեզ բարդ
հանդիպումներ են սպասվում, բայց մենք պատրաստ ենք»,-եզրափակել է Դրոգբան:
|