| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
12:52 Գվարդիոլան խոսել է առաջնության և Աբիդալի մասին |
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մամլո ասուլիսի ժամանակ իր կարծիքն է հղել «Ռեալի» հետ պայքարի մասին:
«Կարելի է արդյոք հաղթել «Լա լի՞գան». Ճիշտն ասած շատ բարդ հարց է և միայն մեկ պատասխան ունենալու համար պետք է անել ընդհամենը մեկ բան. Հաղթել բոլոր հանդիպումներում և սպասել: Նույնը կարող եմ ասել «Չեմպիոնների Լիգայի» մրցաշարի մասին: Եթե «Բարսելոնան» նույնիսկ չնչին կերպով սխալվի, ապա իմացած եղեք, որ մենք չենք հաղթի ոչինչ: Այժմ մենք չենք մտածում «Չելսիի» դեմ հանդիպման մասին: Չի կարելի թերագնահատել ոչ ոքի, նույնիսկ ամենավերջին տեղում գտնվող թիմին, որովհետև թերագնահատումը կարող է կործանել ուժեղ թիմին:
Ինչ վերաբերվում է թիմի Ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալին, ապա ասեմ, որ նրա վերականգման ընթացքը շատ նորմալ է: Կարևորն այն է, որ Աբիդալը իրեն լավ է զգում»,-եզրափակել է Պեպ Գվարդիոլան:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 847 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|