| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
14:33 4 ֆուտբոլիստներ կարող են չմասնակցել «Ռեալի» դեմ հանդիպմանը |
«Լևանտեի» դեմ հանդիպման ժամանակ դեղին քարտեր ստանալու դեպքում թիմի մի շարք ֆուտբոլիստներ կարող են բաց թողնել «Ռեալի» դեմ հանդիպումը:
Այժմ Իսպանիայի առաջնության ամենապիկային շրջանն է: Հաղթող կճանաչվի այն թիմը, ով ավելի պինդ նյարդեր կունենա:
«Բարսելոնայի» միակ մրցակից «Ռեալ Մադրիդը» երեկ կարողացավ ջաղջախել «Ատլետիկո Մադրիդին» և ապահոված զգալ մինչ «Էլ Կլասսիկոն»:
Պորտուգալացի հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն իր հաշվին գրանցած գնդակների թվով շրջանցեց Արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսիին: Զարմանալի է, բայց երբ երկու ֆուտբոլիստներից մեկը ցանկանում է շրջանցել մյուսին, հաջորդ հանդիպման ընթացքում մրցակից ֆուտբոլիստը կարողանում է հավասարեցնել գոլերի քանակը և նորից պայքարը սկսվում է զրոյից:
Բոլորս էլ գիտենք, որ թեժ պայքարի ժամանակ ոչ մեկ չի մտածում դեղին քարտերի մասին: Այս անգամ Պեպ Գվարդիոլայի սաներից մի քանիսը պետք է մաքսիմում զգույշ լինեն:
Հաջորդ հանդիպման ժամանակ վտանգավոր գոտում են գտնվում Վիկտոր Վալդեսը, Տիագո Ալկանտարան, Սեյդու Կեյտան և Ալեքսիս Սանչեսը:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 1558 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|