Ինչպես հաղորդում է Կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իսպանիայի առաջնության 28-րդ տուրի «Սևիլյա»-«Բարսելոնա» հանդիպման ժամանակ մարզադածտ է դուրս հանելու 19 ամյա Մարկ Մունիեսային և 20 ամյա Քրիստիան Թելլոյին:
Մունիեսան հանդես կգա Էրիկ Աբիդալի դիրքում: Նշենք, որ վերջինս այժմ գտնվում է արձակուրդում և մոտ օրերս փոխպատվաստման կենթարկվի:
Հիշեցնենք, որ այսօրվա հանդիպումը տեղի կունենա «Սանչես Պիսխուան» մարզադաշտում, ժամը 23:00-ին: