| 
 
 
 
 
| Վիճակագրություն |  | 
 Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |  
 | | 
 
| 16:10  Մարիո Գոմես. «Ես Մեսսի չեմ դառնա» |  | Ինչպես հաղորդում է UEFA-ի պաշտոնական կայքը, Գերմանական «Բավարիայի» հարձակվող Մարիո Գոմեսը պատմել է, թե ինչպես է վերաբերվում իր և Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսիի արդյունավետության համեմատություններին: 
 «Չեմ փորձում նմանվել Մեսսիին և ես Մեսսի չեմ դառնա: Մեսսին այլ ոճի տեր մարդ է, իսկ ես` այլ: Աշխատում եմ ֆուտբոլի պատմության մեջ թողնել «Մարիո Գոմես» անունը»,-եզրափակել է գերմանացին:
 
 Նշենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Բազել»-«Բավարիա» հանդիպման ընթացքում Մարիոն դարձել էր պոկերի հեղինակ, ինչը նույնպես ռեկորդային թիվ էր այդ առաջնության պատմության ընթացքում:
 
 |  | Կատեգորիա: Նորություններ | 
Դիտումներ: 858 | 
Ավելացրեց: Մեսսի2013 |  | 
 | 
 
 
 
 
 |