Ուրբաթ, 19/04/24, 09:25
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Սոնգը կհեռանա՞ «Բարսելոնայից»


 
Պատասխանների քանակը` 425



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


22:17
Ֆաբրեգասի հարցազրույցը «MD»-ին
Այս երկուշաբթի և երեքշաբթի օրերին Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Ֆրանչեսկ Ֆաբերգասը գտնվում էր Լոնդոնում, իսկ չորեքշաբթի օրը «Puma»-ի համար ֆոտոսեսիայից հետո հարցազրույց է տվել «MD»-ին:

- Կիրակի օրը «Բարսելոնան» ունի հանդիպում: Հաղթանակից հետո արժ՞ե մտածել Լա Լիգան հաղթելու մասին:
- Կարծում եմ այո: «Բարսելոնայում» հույսը վերջում է մեռնում: Կալդերոն ժամանելուց հետո մեզ միայն հաղթանակ է սպասվելու: «Բարսելոնայի» վարկանիշը չի թողնում, որպիսի թույլ հանդիպում անցկացնենք:

- Արդյո՞ք մրցավարներն իրենց մեղավորությունն ունեն 10 միավոր հետ մնալու համար:
- Չեմ ցանկանում քննարկել այս հարցը: Բոլորն էլ կարող են սխալվել:

- Փաստորեն ձեր կարծիքով, ճիշտ է մրցավարին չմեղադրե՞լը:
- Ե'վ այո, և' ոչ: Մեր մոտ այդպես չէ: Պեպը չի ցանկանում քննադատել մրցավարներին: Նորից ասեմ, որ բոլորն էլ կարող են սխալվել:

- Դուք արդեն ստացել եք հարվածներ Պեպեից և Մարսելոյից ...
- Սա ֆուտբոլ է: Իսպանիան ունի ֆուտբոլի ֆեդերացիա: Մեղավորներն էլ միշտ պատժվում են:

- Սեսկ, դուք Անգլիայի առաջնությունում խաղալու ժամանակ ուզած, թե չուզած բախվել եք Մոուրինյոին: Այն ժամանակ է՞լ էր նա բողոքում մրցավարությունից:
- Նա ասում էր այն, ինչ ցանկանում էր: Առանց բարդույթների մարդ է:

- Ձեր կարծիքով դա նորմա՞լ է:
- Ես իրավունք չունեմ նրան քննադատելու: Պեպն ու Մոուրինյոն տարբեր մարդիկ են: Հարգում եմ երկուսին:

- Պատկերացրեք այսպիսի դեպք. Մարզիչը մրցավարին խաղից հետո հանդիպում է կազմակերպում:
- Հնարավոր չէ այդպիսի բան: Սա ֆուտբոլ է: Մարզիչը մինիմում պետք է հիմար լինի:

- Լացե՞լ եք ՉԼ-ում «Բարսայից» կրած պարտությունից հետո:
- Տխուր էի, բայց չեմ լացել:

- Իսկ այլ պարտություններից ձեր աչքերը լցվե՞լ են:
- Ճիշտն ասած չեմ հիշում: Լացել եմ միայն 2006 թվականին, երբ պարտվեցինք Աշխարհի առաջնության Ֆրանսիայի դեմ խաղում:

- Ճի՞շտ է, որ դուք խոստացել եք հաղթել ՉԼ-ն Մյունխենում:
- Ոչ: Այդքան առաջ չենք ընկնում: Մտածում ենք միայն առաջիկա հանդիպման մասին:

- Արդյո՞ք Պեպը կկարողանար մարզել Անգլիական ակումբ:
- Իհարկե: Նա երիտասարդ է և մեծ փորձ ունի:

- «Բարսելոնա» տեղափոխվեցիք Պեպ՞ի համար:
- Ոչ: Տեղափոխվեցի «Բարսելոնայի» համար: Բայց Պեպն էլ ուներ իր ուրույն տեղը:

- Այժմ դուք ավելի շատ գոլեր եք խփում: Պրոֆեսիոնա՞լ եք դարձել:
- Ոչ: Բոլոր ֆուտբոլիստներն էլ աճի տեղ ունեն: Ես բացառություն չեմ:

- Հարմա՞ր է ձեզ 3-4-3 տակտիկան:
- Այո: «Արսենալ»-ն էլ էր խաղում այդպիսի տակտիկայով: Սովորել եմ:

- Չեք ափսոսում այն 5 մլն եվրոյի համար, որն վճարեցիք «Բարսելոնային» տեղափոխվելու համար:
- Ոչ: 5 մլն եվրո ծախսել եմ, որպիսի երջանիկ լինեմ:

- Ին՞չ եք կարծում, Վան Պերսին կտեղափոխվի «Բարսելոնա» (Հարցազրույցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ֆաբին դեռ չէր շոշափել այդ թեման)
- Մենք այդ թեմայով չենք խոսում:

- Իսկ ո՞վ էր խոսում այդ թեմայով:
- Արշավինը: Նա «Բարսելոնայի» մեծ երկրպագու է:


Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 713 | Ավելացրեց: Մեսսի2013
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1