Ինչպես հաղորդում է իսպանական մամուլը, Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել թիմի պաշտպան Կարլես Պույոլի պայմանագիրը:
Նշենք, որ վերջինիս պայմանագրի ժամկետը լռանում է հաջորդ տարվա ամռանը: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հավատում է իր ղեկավարած թիմի ավագի կարողություններին, ուստի պայմանագրի երկարաձգումը համարում է տեղին: Թիմում նույնպես չեն ցանկանում, որ Պույոլը իր կարիերայի վերջին տարիները անցկացնի այլ ակումբի դրոշի տակ և ինչքան հնարավոր է շուտ են ցանկանում երկարաձգել նրա պայմանագիրը:
|