| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
18:15 Ռեկսաչը նշել է Գվարդիոլային հնարավոր փոխարինողների անունները |
Com Ràdio-ի Mas Esports հաղորդման ժամանակ «Բարսելոնայի» կենդանի լեգենդ Կարլես Ռեկսաչը խոսել է Գվարդիոլայի ապագայի մասին:
Այժմ Կարլես Ռեկսաչը հանդիսանում է «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսսելի սպորտային խորհարդատուն:
«Երկրպագուները մի փոքր-ինչ լարված են: Լարվածությունը պետք է թուլացնել: Գվարդիոլան մնալու է: Նույնիսկ եթե նա ցանկանա հեռանալ, ապա նրան փոխարինող մարզիչը մինիմում պետք է լինի «Բարսելոնայի» մթնոլորտին ծանոթ: Նա պետք է հասկանա «Բարսելոնայի» փիլիսոփայությունը: Օսկար Գարսիան, Կումանը, Լաուդրուպը, Վալվերդեն կամ Իվան դե լա Պենյան կարող են հիանալի փոխարինողներ լինել «Բարսելոնայի» մարզիչ Պեպ Գվարդիոլային»,-եզրափակել է Ռեկսաչը:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 1079 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|