Իսպանացի մասնագետ Վիսենտե դել Բոսկեն իսպանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշել է, որ նորմալ է համարում տեսնել իսպանիայի հավաքականում «Բարսելոնայի» ֆուտբոլիստների մեծամասնությանը: Դել Բոսկեին այդ հարցը ուղղվել էր այն պատճառով, որովհետև նախկինում իսպանացի մասնագետը մարզել էր Մադրիդի «Ռեալը», որը, ինչպես գիտենք, համարվում է «Բարսելոնայի» դարավոր հակառակորդը: «Նորմալ էմ վերաբերվում այդ փաստին: Հավաքականը միասնական թիմ է և ոչ մեկ չի կարող բողոքել: Կապ չունի, «Բարսելոնայից» է, թե «Ռեալից», կարևորը, որ լավ ֆուտբոլիստ է: Թիմում հակառակորդներ չկան»,-եզրափակել է Դել Բոսկեն:
|