Ինչպես հաղորդում է sport.es-ը, ֆանրաճանաչ բրազիլացի ֆուտբոլիստ Ռոմարիոն ցանկանում է, որ իր որդին ֆուտբոլային մարզումները շարունակի Կատալոնական «Բարսելոնայի» պատանեկան դպրոցում` «Լա Մասիա»-ում:
«El País»-ին տված հարցազրույցի ժամանակ Ռոմարիոն պատմել է իր և խոսել Կատալոնական «Բարսելոնայի» հաջողությունների մասին:
«Բարսելոնան» ինձ համար ամեն ինչ էր: Ես դարձա այն ֆուտբոլիստը, որի մասին կերազեին շատերը: Թիմը ինձ դարձրեց եվրոպայի և աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, ինձ «շնորհեց» «Ոսկե գնդակ»-ը և ես դարձա թիմի ռմբարկու: Բոլորի հետ լավ էի, սակայն ժամանակ առ ժամանակ կոնֆիլկտների մեջ էի ընկնում: Ընկերությունը միշտ հաղթում էր, որովհետև այնտեղի մթնոլորտը շատ ջերմ էր: Ես միշտ կարոտում էի Բրազիլիան: «Մունդիալ»-ից հետո ես զգացի իմ երկրի ջերմությունը և ցանկացա կարիերաս շարունակել այնտեղ: Եթե ինձ նորից շանս տրվեր, ապա ես միանշանակ կնտրեի «Բարսելոնան», նույնիսկ եթե թիմը հայտնվեր ծանր իրավիճակում: Ամեն ինչ կանեմ, որ իմ տղան խաղա «Բարսելոնայի» կանտերանոյում: Այս շաբաթ կփորձեմ խոսել Գվարդիոլայի և թիմի նախագահի հետ»,-եզրափակել է Ռոմարիոն: