Կատալոնական «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարրետան պատմել է, թե ինչպես են նրանք վերաբերվում թիմի գլխավոր մարզչի որոշումներին:
Հիշեցնենք, որ Խոսեպ Գվարդիոլան պայմանագրի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել:
«Ժամանակը խնդիր չէ, ոչ մեզ, ոչ էլ նրա համար: Լարվածություն պետք չէ մտցնել այս իրավիճակի մեջ: Եթե Պեպին ժամանակ է պետք, ուրեմն նա պետք է մտածի: Մենք վստահ ենք, որ վերջնական որոշումը վատ վերջաբան չի ունենա»,-եզրափակել է Սուբիսարրետան:
|