| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
15:50 Խաղը կկայանա սառած խոտի վրա (Նկարներ) |
Կատալոնական «Բարսելոնային» սպասվում են դժվարություններ ոչ միայն խաղի ժամանակ, այլ նաև խաղից առաջ: Բանն այն է, որ եվրոպական ցուրտը հասել է նաև ֆուտբոլային մարզադաշտերին: Չենք խոսում իտալական առաջնության մասին, որի խաղերը անընդհատ հետաձգվում են: Դժվար թե այսօրվա խաղը հետաձգվի, սակայն թիմի ֆուտբոլիստների համար դժվարություններ լինելու են: «Ռեյնո դե Նավարրա» խաղադաշտի խոտը այժմ ամբողջովին սառած է: Դեռ «Վալենսիա»-«Բարսելոնա» հանդիպումից հետո Գվարդիոլան նշել էր, որ հնարավոր է լինեն այսպիսի ծանր պայմաններ: Նշենք, որ ֆուտբոլիստների մարզումը տեղի է ունեցել արհեստական խոտածածկի վրա: Այժմ Պամպլոնայում -0° աստիճան է, և հնարավոր են քամիներ, ինչը էլ ավելի կբարդացնի խաղի իրավիճակը:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 1118 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|