Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 7 » «Բարսայում» չափից շատ շոշափվում է Տիագո Սիլվայի անունը
14:35
«Բարսայում» չափից շատ շոշափվում է Տիագո Սիլվայի անունը
Կատալոնական «Բարսելոնայի» կազմում համալրում պետք է լինի, այն էլ բրազիլական: Ինչպես նշում է Marca-ն, «Բարսելոնան» արդեն մեկ տարի է, ինչ հետևում է «Միլանի» պաշտպան Տիագո Սիլվային: Marca-ն նշում է նաև, որ Կատալոնական ակումբում ոչ ոք չի թաքցնում, որ այս ամառ ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանության գիծը: Տրանսֆերային պատուհանն բացվելուն պես «Բարսան» ֆուտբոլիստ գնելու համար պատրաստ է ծախսել մոտ 50 մլն եվրո: Եթե չհաշվենք Գարեթ Բեյլին, ում համար «Բարսելոնան» ինչքան հասկացանք գումար չի ծախսելու, ապա Տիագո Սիլվան Կատալոնյան ակումբի համար 1 նշանակետն է: Marca-ում նշվել է նաև ֆուտբոլիստի համար տրամադրվող գումարի արժեքը: Այն կազմում է մոտ 30 մլն եվրո: