Կատալոնական «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիտոր Բայան հայտարարել է, որ իր հայրենակից Ժոզե Մոուրինյոն կարող էր հիանալի բարձրունքների հասնել «Բարսելոնայի» հետ: «Մոուրինյոն ֆուտբոլային պատմության մեջ աշխարհի լավագույն մարզիչն է: Շատ անսովոր մարզիչ է ֆուտբոլում և դա նրան օգնում է: Հրաշալի կլիներ, որ նա լիներ «Բարսելոնայի» մարզիչը: Ժոզեն շատ շուտ է կարողանում ադապտացվել»,-եզրափակել է Բայան: