Ինչպես հաղորդում է ElMundoDeportivo-ն, Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր սաների քանակի հարցում կասկածներ ունենալով թիմին միացրել է նաև «Բարսելոնա Բ»-ի հարձակվող Իսաակ Կուենկային: Պայմանագիրը երկարացվելու է մինչև 2015 թվականը: Նշենք, որ վերջինիս պայմանագիրը ավարտվում էր այս տարվա հունիսի 30-ին: Այս պահին «Բարսելոնայի» կորուստները թվով 4-ն են. Վիլյան, Ինիեստան, Ալեքսիսը և Աֆելլայը: Իսաակ Կուենկայի համար շատ լավ ժամանակ է իրեն դրսևորելու և հիմնական կազմում մրցակցություն ստեղծելու համար: