Copa del Ray. «Բարսելոնա» «Ռեալ Մադրիդ». Խաղից առաջ
Հերթական Էլ Կլասսիկոյից առաջ թիմերի գլխավոր մարզիչները մասնակցել են մամլո ասուլիսի և մեկնաբանել են այսօրվա խաղը: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ իր թիմը դեռ չի լուծել իր դեմ դրված խնդիրը: «Խաղավարտից հետո ես կհամարեմ, որ ես ինչ-որ մի բանի հասել եմ: Մադրիդյան ակումբը կարող է մեզ շրջանցել և հաղթանակ պարգևել իր երկրպագուներին: Թուլանալու կարիք չկա»,-եզրափակել է Գվարդիոլան: