Ինչպես հաղորդում է eurosport-ը, Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեն չի մասնակցի Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ պատասխան խաղին: Կլեբեր Պեպեն մկանային վնասվածք էր ստացել առաջին հանդիպման ժամանակ: Բացի այդ, Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է կենտրոնական պաշտպանների այլ զույգ ընտրել: Վերջինս նաև քննադատել է այն մարդկանց, ովքեր քննադատում էին Պեպեին. «Նայեք Բուսկեթսին, իսկ հետո Պեպեին»,-ասել է մարզիչը: Հիշեցնենք, որ գավաթային պատասխան հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 25-ին: