14:54 Պաշտպանները հարձակվում են. «Ռեալ Մադրիդ» 1:2 «Բարսելոնա» | |
![]() Երեկ ուշ երեկոյան Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչ փուլում Կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվել էր Մադրիդի «Ռեալին»: Հանդիպումը սկսվեց անցյալ «Կլասսիկոյի» նույն սցենարով: Նախ, որ առաջին րոպեներից հաշիվը բացեցին Մադրիդցիները: 11-րդ րոպեին Քրիստիանո Ռոնալդույի հարվածից Պինտոյի ոտքերի արանքով սլացած գնդակը հայտնվեց ցանցում: Սակայն գոլից րոպեներ անց «Բարսան» սկսեց պրեսինգի դիմել: «Բարսելոնայի» պաշտպանների շնորհիվ Կատալոնյան ակումբը կարողացավ ծնկի բերել Մադրիդի «Ռեալին»: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Կառլես Պույոլի հիանալի ցատկով «Բարսան» հավասարեցրեց հաշիվը, իսկ խաղավարտից 10 րոպե առաջ Մեսսիի փոխանցումից հետո Էրիկ Աբիդալը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային»: Այս «Կլասսիկոն» էլ առանց սիմուլյացիաների և կռիվների չմնաց: Այս անգամ արդեն Պորտուգալացիները՝ Կոենտրանոն և Պեպեն ամեն անգամ հունից հանում էին Լեոնել Մեսսիին: Ինչևէ, հաղթանակը «Բարսելոնայինն» է: Գոլեր` 1 - 0 Ռոնալդո (11'),1 - 1 Պույոլ (49'), 2 - 1 Աբիդալ (76') | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 705 | |