| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
13:18 Ստոիչկով. «Մրցավարությունից երբեք չենք բողոքել» |
 Ինչպես հաղորդում է AS պարբերականը, «Բարսելոնայի» նախկին բուլղարացի հարձակվող Խրիստո Ստոիչկովը իր հարգանքի խոսքերն է ուղել «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոին, սակայն նշել է, որ «Բարսելոնան» պարտությունից հետո երբեք ամբողջ մեղքը չի գցել մրցավարության վրա: «Մոուրինյոն եղել է իմ մարզիչը և ես նրանից շատ բաներ եմ սովորել: Երբեք վատ խոսքեր չեմ կարող արտահայտել իմ ընկերների մասին, ինչքան էլ, որ նրանք այժմ հակառակորդի կողմից են: Բացի դրանից, Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: «Ռեալ Մադրիդը» կարող է հաղթել «Բարսելոնային», սակայն խոսքը գնում է երկու խաղերի մասին: Ծանր փորձություն է սպասվում երկու թիմերին էլ: «Ռեալում» ինձ դուր չի գալիս այն փաստը, որ նրանք պարտություններից հետո ամբողջ մեղքը գցում են մրցավարների վրա, ինչը չի արել դեռ Կատալոնական ակումբը»,- եզրափակել է Ստոիչկովը:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 709 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|