Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 13 » AFA-ի նախագահի կարծիքը Մեսսիի մասին
15:09
AFA-ի նախագահի կարծիքը Մեսսիի մասին
http://charlatecnica.cl/wp-content/uploads/2011/11/julio-grondona.jpg

Ինչպես հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները, Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնան հայտնել է իր կարծիքը Մեսսիի մասին: Մասնագետի կարծիքով Լեոնել Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Մի քանի այլ մասնագետներ պնդում են, որ Մեսսին չի կարող լինել աշխարհում լավագույնը, որովհետև չի կարողացել հաղթել Աշխարհի առաջնությունում:
«Համաձայն եմ, որ Աշխարհի առաջնության գավաթ բարձրացնելը մեծ պատիվ կլինի Արգենտինայի համար, սակայն դա չի նշանակում, որ Մեսսին չի կարող համարվել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Մեսսին իր ակտիվում ունի այնպիսի գավաթներ, որից չունի ոչ մի այլ ֆուտբոլիստ: Մենք ենք հպարտ Մեսսիով, այլ ոչ թե նա՝ մեզնով»,-եզրափակել է Գրոնդոնան:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 587 | Ավելացրեց: Մեսսի2013