Երեկ երեկոյան Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Բարսելոնան» հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ «Օսասունայի» նկատմամբ: Առաջին խաղում Կատալոնացիները արդեն իսկ լուծել էին «Օսասունայի» արգելքը, սակայն երկրորդ խաղում պարտվելը գեղեցիկ չէր լինի: Նշենք, որ քառորդ եզրափակչում «Բարսելոնան» հանդիպելու է Մադրիդի «Ռեալին»: Էլ Կլասսիկոն կկայանա հունվարի 18-ին, մրցակցի դաշտում: Խաղի միակ բացասական պահը եղավ այն ժամանակ, երբ Կատալոնական ակումբի ֆուտբոլիստ Ֆոնտասը կտրեց իր աջ ծնկի խաչաձև կապանները: Վերջինիս վիրահատելու են մոտ օրերս: