20:58 Հաջողություն Մաքսվել! | |
![]() Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Անդրադե Մաքսվելը պաշտոնապես դարձավ Ֆրանսիական «ՊՍԺ»-ի խաղացող, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: 30 ամյա ֆուտբոլիստը 3,5 տարվա պայմանագիր է կնքել «Պարի Սենտ Ժերմեն»-ի հետ: Տրանսֆերի գումարային կողմը դեռևս չի հրապարակվում: Նշենք, որ Մաքսվելը 2009 թվականից հանդես էր գալիս «Բարսելոնայում»: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 711 | |