Կատալոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոհան Կրուիֆֆը հրավիրել է հավաքական «Բարսելոնայի» 11 ֆուտբոլիստի: Նրանք են՝ Վալդես, Ֆոնտաս, Պույոլ, Պիկե, Բուսկեթս, Չավի, Ֆաբրեգաս, Կուենկա, Մունիեսա, Ռոբերտո և Մոնտոյա: Նշենք, որ Կատալոնիայի հավաքականը դեկտեմբերի 30-ին ընկերական հանդիպում կանցկացնի Թունիսի ընտրանու հետ: Հավաքական հրավիրվել են նաև Բոյան Կրկիչը, Կիկոն, Ռաուլ Ռոդրիգեսը, Սերխիո Գարսիան, Խորդի Ամաթը, Վերդուն, Զակ Վիլան, Ալվարո Վասկեսը, Կորոմինասը և Սերխիոն: Հանդիպումը կկայանա «Լուիս Կոմպանիս» մարզադաշտում, որը գնտվում է Բարսելոնայում:
|