Շաբաթ, 20/04/24, 08:43
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Թիերի Անրի՞, թե՞ Սամուել Էտօ՜ո


 
Պատասխանների քանակը` 419



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


18:57
Բերեզովսկի. «Խաղում ենք «Բարսելոնայի» պես»
http://www.totalfootball.am/wp-content/uploads/2011/11/Roman-Berezovsky1.jpg

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այսօրվա հավաքականը տարբերվում է նախորդներից:
«Նախկինում մեր թիմը ավելի պաշտպանողական ֆուտբոլ էր ցույց տալիս, իսկ այժմ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում հարձակմանը, ինչի շնորհիվ էլ կարողացել ենք Եվրոպայի առաջնության ընտրական փուլում 22 գոլ խփել: Մենք խաղում էինք միայն հաղթանակի համար, դա էր նաև պատճառը, որ քիչ գոլեր բաց թողեցինք: 22 խփած գոլի դիմաց մենք բաց ենք թողել 10-ը՝ ինձ թվում է, սա վատ արդյունք չէ»,-ասել է Բերեզովսկին:
Դարպասապահը գերազանց է գնահատում հայ ֆուտբոլիստների խաղը ԵԱ-2012 ընտրական փուլում, քանի որ հավաքականը լավ արդյունքների հասավ և 3-րդ տեղը զբաղեցրեց B խմբում՝ իր կազմում ունենալով բազմաթիվ երիտասարդ խաղացողների: «Վերջին 6-7 տարում մեծ աշխատանք է տարվել, ինչը և օգնել է հասնել նման արդյունքի: Կարծում եմ, մեր հավաքականը նման է «Բարսելոնային», բայց ոչ թե ոճով, այլ մոտեցմամբ »,-ասել է նա:
ԵԱ ընտրական փուլի Իռլանդիայի հետ վերջին խաղում մրցավար Իտուռալդո Գոնսալեսը կարմիր քարտ ցույց տվեց Բերեզովսկուն, որից հետո էլ Հայաստանի հավաքականը երկու գոլ ընդունեց սեփական դարպասը: Ըստ Բերեզովսկու, այդ խաղից արդեն բավական ժամանակ է անցել, և ինքը հասցրել է վերլուծել խաղը: «Հատկապես այժմ, երբ ես հայրենիքում եմ, ինձ ավելի հանգիստ եմ զգում: Ինձ ուրախացնում է այն, որ և ֆուտբոլի մասնագետները, և երկրպագուները նշում են Իռլանդիայի դեմ խաղում և ողջ ընտրական խաղաշրջանում մեր լավ խաղը»,-ասել է Հայաստանի հավաքականի դարպասապահը:
Բերեզովսկին, որը հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով (67) երրորդն է, գտնում է, որ ԱԱ-2014 ընտրական փուլում նրանք կցուցադրեն հաղթական խաղեր կ և լավագույնս կդրսևորեն իրենց:

PanARMENIAN.Net
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 959 | Ավելացրեց: Մեսսի2013
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1