Հինգշաբթի, 18/04/24, 13:10
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Նախկին հարձակվողներից ո՞վ պետք է մնար թիմում


 
Պատասխանների քանակը` 405



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


20:31
Կրիշտիանո Ռոնալդուի 7 գլխավոր ձախողումները (Տեսանյութ)
http://www.armfootball.com/static/news/b/2011/12/12665.jpg

Անցած Էլ կլասիկոյում «Ռեալ» Մադրիդի հերթական պարտությունը քննադատության հեղեղ թափեց արքայական ակումբի պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիանո Ռոնալդուի գլխին:
Պորտուգալացին հիանալի ֆուտբոլիստ է, համաշխարհային մակարդակի իսկական աստղ, եւ իզուր չէ, որ նրան եւ արգենտինացի Լեո Մեսսին շատերը համարում են մոլորակի լավագույն ֆուտբոլիստներ:
Սակայն Ռոնալդուն չի կարողանում կարևորագույն խաղերում իրեն հատուկ հիանալի ֆուտբոլը ցուցադրել:

Առաջարկում ենք վերհիշել Կրիշտիանոյի մասնակցությամբ 7 կարեւոր հանդիպում, որոնց ընթացքում պորտուգալացին ամբողջովին ի ցույց է դրել իր «տաղանդը»:

I 4 հունիսի, 2004թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ' Պորտուգալիա – Հունաստան 0:1

Կրիշտիանոյի կարիերայի հավաքականների մակարդակով առաջին իսկ խոշոր մրցաշարը կարող էր ավարտվել հաղթանակով, բայց սեփական հարկի տակ ԵՎՐՈ-2004թ.-ի եզրափակչում Ռոնալդուն շատ ավելի վատ խաղաց, քան առաջնության նախորդ հանդիպումներում և պորտուգալացիները անսպասելիորեն պարտվեցին: Հույն պաշտպանները մինչև 70-րդ րոպեն լիովին չեզոքացրել էին Ռոնալդուին, բայց խաղավերջում խաղընկերները 19-ամյա Կրիշտիանոյի համար մի քանի գոլային պահեր ստեղծեցին: Մնալով դարպասապահի դեմ մեն-մենակ Ռոնալդուն չկարողացավ իրացնել Ռուի Կոշտայի գերազանց փոխանցումը, մի քանի րոպե հետո պորտուգալացու հարվածը շատ մոտ տարածությունից իր վրա ընդունեց Դելլասը: Հույները նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի կոչումը, երկու անգամ այդ մրցաշարի ընթացքում հաղթելով պորտուգալացիներին: Եզրափակչից հետո Ռոնալդույի հիասթափությունն այնքան մեծ էր, որ պորտուգալացին չկարողացավ զսպել հուզմունքը և խաղադաշտում արտասվեց:

II 2 մայիսի, 2007թ. Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ' «Միլան» - «Մանչեսթեր Յունայթեդ» 3:0

Կիսաեզրափակչում «Մանչեսթերն» իր առաջին խաղում 3:2 հաշվով առավելության հասավ «Միլանի» նկատմամբ, բայց «Սան Սիրոյում» միլանցիները գեղեցիկ ոճով 3-0 հաշվով ջախջախեցին մանկունիացիներին: Չնայած գեղեցիկ գոլերին, խաղի հերոսը դարձավ Ջենարո Գատուզոն, որը լիովին չեզոքացրեց Կրիշտիանո Ռոնալդույին. Որը ամբողջ հանդիպման ընթացքում ընդամենը մեկ պահ ունեցավ, այն էլ վրիպեց:

III 27 մայիսի, 2009թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. «Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ» 2:0

Հռոմում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչի հիմքում ընկած էր «Ոսկե գնդակի» համարող պայքարող Մեսսի-Ռոնալդու դիմակայությունը, որտեղ պորտուգալացին բոլոր առումներով զիջեց արգենտինացուն: 169 սանտիմետրանոց Լեոն հաջողացրեց Վիդիչի և Ֆերդինանդի գոտում գլխով գոլի հեղինակ դառնալ, իսկ Կրիշտիանոն անընդհատ խաղն իր վրա էր վերցնում, թիմակիցների հետ չէր համագործակցում, և հարվածում էր դարպասին բոլոր դիրքերից ու մեկը մյուսից անհաջող: Պորտուգալացու բոլոր հարվածները կամ շեղ էին, կամ չափազանց թույլ: Ռոնալդուն այդ խաղում հնարավորություն ուներ մոտ տարածությունից գրավել դարպասը, բայց նա չկարողացավ շրջանցել Վալդեսին: Վերջին րոպեներին խելակորույս Ռոնալդուն սկսեց անընդհատ խախտել խաղի կանոնները, մասնավորապես նրա «զոհը» դարձավ Պույոլը' պորտուգալացին իր եղունգներով նախշեց կատալոնցիների ավագի ճակատը, այնուհետև կոպիտ սահանկման գնալով տապալեց Պույոլին: Եթե մրցավարը ավելի սկզբունքային լիներ, ապա Ռոնալդուն պետք է հեռացվեր խաղադաշտից:

IV 29 հունիսի, 2010թ. Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ' Իսպանիա – Պորտուգալիա 1:0

Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած մունդիալի 4 խաղերից 3-ում Պորտուգալիայի հավաքականը չկարողացավ գրավել մրցակիցների դարպասը, իսկ Ռոնալդուն դարձավ այդ առաջնության գլխավոր հիասթափությունը: Պորտուգալացին բացեց իր գոլերի հաշիվը միայն Հյուսիսային Կորեայի հավաքականի դեմ խաղում, այն էլ 6:0 հաշվից հետո մի այնպիսի գնդակ խփեց, որը ավելի շատ պատահականության, քան վարպետության արդյունք էր:

Մունդիալի խմբային մրցաշարի գորշ խաղը Ռոնալդուն կարող էր ուղղել 1/8 եզրափակչում Իսպանիայի հավաքականի դեմ խաղում, բայց Կարմիր փերիների բարսելոնա-մադրիդյան պաշտպանությունը թույլ չտվեց պորտուգալացիների ավագին իրեն դրսևորել ինչպես հարկն է: Ռոնալդուն այդ հանդիպումից հետո մեկնեց արձակուրդի, մինչդեռ «Ռեալի» նրա խաղընկերները նվաճեցին աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

V 29 նոյեմբերի, 2010 թ. Իսպանիայի առաջնություն' «Բարսելոնա» - «Ռեալ», Մադրիդ' 5:0

Ռոնալդուի մոտ արդեն սովորություն էր դարձել ձախողել «Բարսելոնայի» դեմ հանդիպումները: «Բարսելոնայի» 110-ամյակի օրը կայացած Էլ կլասիկոն, որում արքայական ակումբը պարտվեց 5:0 հաշվով բացառություն չէր: Ռոնալդուն աչքի ընկավ Գվարդիոլային հրելով, ինչի արդյունքում ծեծկռտուք սկսվեց թիմերի միջեւ:

VI 18 օգոստոսի, 2011 թ.Իսպանիայի Սուպեր գավաթ' «Բարսելոնա» - «Ռեալ» Մադրիդ' 3:2

2011թ. Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումներում (որոնք 2-ն էին) ֆավորիտը արքայական ակումբն էր, քանի որ վերջին շրջանում ավելի հաջող էր խաղում, քան «Բարսան», որն այդ պահին հեռու էր իր լավագույն մարզավիճակից: Առաջին խաղում Մադրիդում գրանցվեց ոչ-ոքի ' 2:2, իսկ երկրորդ խաղում «Ռեալը» պարտվեց 2:3 հաշվով, եւ Իսպանիայի սուպերգավաթը բաժին հասավ կատալոնացիներին: Ռոնալդուին այս անգամ իր «խնամակալության» տակ էր առել Դանի Ալվեշը: Պորտուգալացին բրազիլացուն ամեն անգամ փորձում էր շրջանցել նույնատիպ հնարքներով, բայց ամեն անգամ ապարդյուն, Ալվեշն անդրդվելի էր:

VII 10 դեկտեմբերի, 2011 թ. Իսպանիայի առաջնություն' «Ռեալ» Մադրիդ - «Բարսելոնա»' 1:3

Այս խաղից հետո մամուլի կայացրած եզրակացությունը բացառիկ էր նրանով, որ Կատալոնիայի եւ Մադրիդի լրագրողները համարյա համակարծիք էին: Երկու կողմերն էլ Ռոնալդուին անվանել էին խաղի հիսաթափություն: Իսկ հանրահայտ Marca-ի կայքի այցելուները Ռոնալդուի խաղը 10 բալանոց սանդղակով գնահատել էին 1.8, որն ամենացածրն էր:

Ըստ ArmFootball-ի

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1717 | Ավելացրեց: Մեսսի2013
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1