Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Կատալոնական «Բարսելոնան» աչք է դրել Լիսաբոնյան «Սպորտինգի» աջ պաշտպան Ժոաու Պերեյրաի վրա: 27 ամյա ֆուտբոլիստը համարվում է Պորտուգալիայի հավաքականի անդամ: Նրա համար տրանսֆերային շուկայում արդեն իսկ առաջացել է «հերթ»: Իտալական «Միլանը», Ֆրանսիական «ՊՍԺ»-ն, Անգլիական «Տոտենհեմը» և Գերմանական «Շալկե-04»-ը նույնպես ցանկանում են գնել պորտուգալացուն: Ֆուտբոլիստի արժեքը 7 մլն. եվրո է և «Բարսելոնան» կարող է իրեն թույլ տալ այդքան գումար տրամադրել պաշտպան գնելու համար: