Հնարավոր է, որ առաջիկա «Էլ Կլասսիկոն» անցկացվի առանց երկու թիմերի կենտրոնական պաշտպաններ Ռիկարդո Կարվալյուի և Խերարդ Պիկեի: Պիկեի հարցում դեռ ճշգրիտ որոշում չկա. Պետք է սպասել ևս մեկ օր: Իսկ Մադրիդյան ակումբի պաշտպանը մարզման ժամանակ ստացել է ծնկի վնասվածք և հնարավոր է, որ նա չկարողանա մասնակցել հակամարտությանը: Հիշեցնենք, որ վերջին անգամ Կարվալյուն խաղադաշտ է դուրս եկել սեպտեմբերի 27-ին, երբ «Ռեալը» ՉԼ շրջանակներում հանդիպել էր հոլանդական «Այաքսին»: