| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
20:47 Զեեդորֆ. «Սպասվում է ծանր, բայց հետաքրքիր հանդիպում» |
Ինչպես հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Իտալական «Միլանի» հոլանդացի կիսապաշտպան Կլարենս Զեեդորֆը «Բարսելոնային» անվանել է աշխարհի լավագույն ակումբը և նշել, որ նրանց թիմին սպասվում է ծանր, բայց անչափ հետաքրքիր հանդիպում: «Այս հանդիպումը լինելու է թեժ պայքարում: Երկու ակումբներն էլ ունեն հիանալի պատմություն: Մենք ունենք միայն մեկ նպատակ՝ հաղթել «Բարսելոնային», սակայն չպետք է մոռանալ, որ այդ թիմը աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբն է: Մենք հարգում ենք մեր մրցակցին և այս հանդիպումը մեծ օգուտ և հեղինակություն կտա մեզ»,-եզրափակել է Զեեդորֆը:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 660 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|