Գլխավոր էջ » 2011 » Նոյեմբեր » 7 » «Սան Մամեսի» անեծքը չքվեց
01:39
«Սան Մամեսի» անեծքը չքվեց
http://www.totalfootball.am/wp-content/uploads/2011/11/610x12.jpg

Իսպանական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին Կատալոնական ակումբում 200-ից ավելի գոլ է խփել, սակայն այդ գոլերից ոչ մեկը չի հայտնվել «Սան Մամես» մարզադաշտի դարպասային ցանցում: Դարպասացանցը կարծես անիծված լիներ, սակայն քիչ առաջ ավարտված «Ատլետիկ Բիբաո» «Բարսելոնա» հանդիպման ժամանակ արգենտինացի հրաշամանուկը ոչ միայն «կապտանռնագույներին» փրկեց պարտությունից, այլ նաև հանեց այդ անեծքը: Անձրևային պայմանները և վատ խոտածածկը չխանգարեցին արգենտինացուն ևս մեկ անգամ ուրախացնել «Բարսելոնայի» երկրպագուներին: Հիշեցնենք, որ Մեսսին այս մրցաշրջանում խփել է 19 գնդակ: Ռմբարկուական ցանկին ավելի մանրամասն ծանոթանալու համար ուշադրություն դարձրեք կայքի աջակողմյա մասին:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 698 | Ավելացրեց: Մեսսի2013