Ինչպես հաղորդում է Marca-ն, «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեի հայրը` Ժոան Պիկեն հայտարարել է, թե իր որդին տարիներ առաջ կարող էր տեղափոխվել Թուրինյան «Յուվենթուս», երբ դեռ «Մանչեսթեր Յունայթեդում» էր խաղում: «Մի քանի տարի առաջ իմ որդու ծառայություններով լրջորեն հետաքրքված էր «Յուվենթուսը»: Նրա տեղափոխությունը կարող էր տեղի ունենալ, սակայն մեզ համար առաջնային էր նրա վերադարձը «Բարսելոնա»,- ասել է Ժոան Պիկեն Հշեցնենք, որ Պիկեն 2008 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից» «Բարսելոնա» էր վերադարձել 5 մլն եվրոյով: