Փաստորեն Ալեքսիսի համար վճարվել է ավելին, քան 26 մլն
Deportes Cope-ում հայտնվել է լուր, որում գրվում է, թե իրականում ինչքան է «Բարսելոնան» վճարել «Ուդինեզեին» Սանչեսի համար: Կիկե Պինան հայտարարել է, որ «Բարսելոնայի» պաշոնական կայքում Ալեքսիսի տրանսֆերային արժեքը նշվել է 26 մլն եվրո, սակայն իրական արժեքը Կատալան ակումբը թաքցրել է: Սանչեսի համար «Բարսելոնան» վճարել է 43 մլն եվրո, այլ դեպքում «Ուդինեզեն» բաց չէր թողնի Չիլիացուն: