Ինչպես նշում է Ֆրանսիական Lequipe-ն, «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալը կանգնել է ընտրության առաջ: Պայմանագիրը պետք է թարմացվի, իսկ բանակցությունները դեռ շարունակվում են: 32 ամյա պաշտպանին ձեռք չեն տալիս «Բարսելոնայի» առաջարկած պայմաննները և վերջինս ցանկանում է մտածել, սակայն հավանականությունը մեծ է, որ Աբին կմերժի Կատալոնական ակումբին: Ըստ պայմանագրի Աբիդալը ակումբում պետք է մնա մինչ 2012 թվականի ամառ: Նշենք, որ Աբիդալի ծառայություններով հետաքրքրված են «ՊՍԺ»-ն և «Միլանը»: Վերջերս «ՊՍԺ»-ի ուղղարկված նոր պայմանագիրը կարող է ճակատագրական լինել «Բարսելոնայի» համար: