Ուրբաթ, 29/03/24, 00:51
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Նախկին հարձակվողներից ո՞վ պետք է մնար թիմում


 
Պատասխանների քանակը` 405



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 2
Հյուրեր` 2
Գրանցվածներ` 0


17:05
Համեմատություն. Չավի - Ինյեստա
http://www.totalbarca.com/wp-content/uploads/2010/09/Xavi-Iniesta.jpg

Մենք փորձել ենք համեմատել Իսպանիայի հավաքականում և կատալոնական «Բարսելոնայում» հանդես եկող ֆուտբոլային մեծ ինտելեկտով օժտված երկու անհատականությունների՝ Անդրես Ինյեստային ու Խավի Հերնանդեսին:
 Մեր կատարած վերլուծական համեմատությունը ոչ բոլոր ընթերցողների կարծիքի հետ կարող է համընկնել: Որքան էլ փորձենք մեր գնահատականներում օբյեկտիվ լինել, այնուամենայնիվ, սա սուբյեկտիվ մոտեցում է:
 Կարևորությունը թիմում: Այսօրվա «Բարսելոնան» անհնար է պատկերացնել առանց Խավիի ու Ինյեստայի: Վերջին տարիներին «Բարսան» ամենագեղեցիկ ու ամենաարդյունավետ խաղն է ցույց տալիս աշխարհում և այդ գործում իրենց մեծ դերակատարումն ունեն Խավին ու Ինյեստան: Աստղերի պակաս չունեցող «Բարսայի» գրեթե բոլոր գրոհները կազմակերպվում են նրանց ջանքերով: Սակայն պետք է նկատել, որ երբ Խավին խաղադաշտում է լինում, բոլորը հասկանում են, թե ով է կառավարում «Բարսելոնայի» խաղը: Խավին ու Ինյեստան նաև Իսպանիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստներ են, և արդեն հասցրել են առաջնորդել խաղընկերներին դեպի աշխարհի ու Եվրոպայի հաղթողի տիտղոսը:
 Փոխանցումները: Խավիի կատարած նրբանկատ փոխանցումների կուլտուրան հիացմունք է պատճառում բոլորին: Ինյեստան ևս տիրապետում է աներևակայելի փոխանցումների, սակայն այս հարցում Խավիի հետ շատ դժվար է մրցել : Երկուսն էլ խաղադաշտում այնքան լավ են հասկանում միմյանց, որ երբեմն թվում է, թե նրանք մեկ ամբողջաականություն են: Ինյեստան ու Խավին խաղ կազմակերպելու կարողությոմբ աշխարհում լավագույններից են: Ո՛չ մրցակիցը, և ո՛չ էլ տարածությունը չեն կարողանում խոչընդոտել այս ֆուտբոլիստների կատարած անհասկանալի փոխանցումներին: Նրանց ուժեղագույն կողմերից կարելի է համարել նաև կարճ տարածության վրա գնդակ խաղարկելը: Մեսին, Պեդրոն, Վիլյան բացառիկ արդյունավետությամբ են աչքի ընկնում ու դրա գլխավոր «մեղավորները» հենց Խավին ու Ինյեստան են, որոնք ամբողջ խաղի ընթացքում մշտապես հարվածային դիրքեր են դուրս բերում խաղընկերներին:
 Տեխնիկան: Խավիից գնդակ խլելը երբեմն անհավատալի է թվում: Ամբողջ խաղի ընթացքում մեծ տոկոս են կազմում նրա օգտակար գործողություններիը: Խավին չի կատարում տեխնիկական տարբեր հնարքներ, սակայն կարող է երկու-երեք ֆուտբոլիստի շրջանցել մարմնի մեկ շարժումով: Ինյեստան ավելի շատ է միտված հարձակման և նրա գործողությունները ավելի տարբեր են ու վտանգավոր: Ստանալով գնդակը նա այնքան կտրուկ է արագություն հավաքում, որ թվում է մրցակիցը չի հասկանում, թե ինչ է կատարվում:
 Արագությունը: Խավիի ամենաթույլ կողմը կարելի է համարել արագությունը: Նա խաղում է դաշտի կենտոնում և այքան էլ առաջնային չի ունենալ բարձր արագություն, որքան եզրային կիսապաշտպանների համար: Ինյեստան ավելի արագ ֆուտբոլիստ է, և իրեն կարող է գերազանց դրսևորել ինչպես խաղադաշտի կենտրոնում, այնպել էլ եզրերում: Նա հաճախ է բարձր արագությամբ ներխուժում տուգանային հրապարակ՝ մեծ անհարմարություններ պատճառելով պաշտպաններին:
 Ֆիզիկական տվյալները: Այս ֆուտբոլիստները օժտված չեն ֆիզիկական բնատուր ուժով, սակայն այդ բացը կարողանում են լրացնել կամային բարձր որակներ դրսևորելով: Երկուսն էլ չունեն ամուր կազմվածք և երկրոդ հարկում հաճախ են զիջում մրցակցին: Ֆունկցիոնալ առումով Խավին գերազանց է պատրաստված և խաղի ժամանակ բոլորից շատ է գտնվում շարժման մեջ: Ինյեստան փոքրամարմին է, բայց կոճղի պես ամուր ու ցանկացաց դրվագում պայքարում է ուժերի մաքսիմալ ներգրավմամբ:
 Հարվածը: Խավիի հարվածները նպատակային են ու վտանգավոր: Նա այնքան էլ հաճախ չի հարվածում հեռու տարածությունից և ավելի շատ ուշադրություն է դարձնում հարվածի դիպուկության վրա: Ինյեստան այս առումով ավելի ագրեսիվ է: Անդրեսը ավելի հաճախ է հարվածում հեռու տարածությունից, ինչը բավական արդյունավետ է ստացվում: Ընդ որում, տուգանային հրապարակի մատույցներում նա կարող է ամենատարբեր ու անհարմար դիրքերից անակնկալի բերել ցանկացած դարպասապահի:
 Կայունությունը: Այս ֆուտբոլիստները ամբողջ կարիերայի ընթացքում բավականին կայուն են խաղացել, անգամ առանձին հանդիպումներ դժվար է հիշել, որոնցում նրանք բացահայտ ձախողած լինեն: Խավին արդեն երկար տարիներ է, ինչ խաղում է «Բարսայում» և դժվար է մտաբերել որևէ ժամանակահատված, որտեղ նրա խաղում նկատելի անկում երևար: Սակայն հարկ է նշել, որ Խավին իր կարիերայի լավագույն խաղը ցուցադրում է վերջին տարիներին: Ինյեստան տարեցտարի ավելի է կատարելագործվում և առաջիկայում կարող արժանանալ անհատական տարբեր մրցանակների:
 Նվաճումները: Երկուսն էլ Իսպանիայի հավաքականի կազմում հաղթել են Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում, ինչպես նաև մի շարք երիտասարդական մրցաշարերում: Ակումբային մակարդակով «Բարսայի» կազմում նվաճել են բոլոր հնարավոր տիտղոսները: Սակայն անհատական մրցանակներով Խավին առավելություն ունի: Նա ճանաչվել է «Եվրո-2008»-ի լավագույն ֆուտբոլիստ, 2009-ին Եվրոպայի լավագույն կիսապաշտպան ինչպես նաև հաճախակի ընդգրկվել է աշխարհի ու Եվրոպայի «սիմվոլիկ» հավաքականներում:
 Ամփոփում: Մենք զերծ ենք մնում բոլոր տեսակ մեկնաբանություններից, քանի որ երկուսն էլ անեևակայելի ֆուտբոլիստներ են և նրանցից մեկին առանձնացնելը շատ դժվար է: Միայն նկատենք, որ Խավիի ներկայության ու բացակայության դեպքում՝ «Բարսելոնաները» շատ տարբեր են: Ինյեստան խաղընկերոջից ավելի երիտասարդ է, և եթե շարունակի այսպես սահուն կերպով բարձրացնել իր խաղամակարդակը, ապա էլ ավելի բարձր աստիճանի վրա կկանգնի:


Համեմատությունը ըստ iFootball-ի
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 804 | Ավելացրեց: Մեսսի2013
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1