16:41 Իռլանդիա-Հայաստան հանդիպումը կդատի Էդուարդո Գոնսալեսը | |
![]() Այսօր ուշ երեկոյան, ժամը 23:45-ին Հայաստանը կանցկացնի իր վերջին հանդիպումը Եվրո 2012-ի ընտրական փուլում: Հակառակորդը Իռլանդիայի հավաքականն է, որը Հայաստանում հաղթանակ տոնեց շատ չնչին հաշվով: Այսօր իռլանդական կողմը հայտարարեց թիմերի կազմը, ստորև ներկայացնում ենք ձեզ կազմերը: Իռլանդիայի հավաքական – Գիվեն («Ասթոն Վիլլա»), Օ’Շի («Սանդերլենդ»), Ստ. Լեդգեր («Լեյսթեր»), Դան («Ասթոն Վիլլա»), Քելլի («Ֆուլհեմ»), Դաֆ («Ֆուլհեմ»), Էնդրյուս («Իպսվիչ»), Վհելան («Սթոք Սիթի»), ՄաքԳիդի (Մոսկվայի «Սպարտակ»), Քոքս («Վեսթ Բրոմվիչ»), Դոյլ («Վուլվերհեմփթոն»)։ Հայաստանի հավաքական – Բերեզովսկի («Խիմկի»), Հովսեփյան («Փյունիկ»), Մկոյան («Միկա»), Ալեքսանյան («Սանաթ նավթ»), Հայրապետյան («Լեգիա»), Մկրտչյան (Դոնեցկի «Մետալուրգ»), Եդիգարյան («Բանանց»), Մխիթարյան (Դոնեցկի «Շախտյոր»), Պիզելլի (Դոնեցկի «Մետալուրգ»), Ղազարյան (Դոնեցկի «Մետալուրգ»), Մովսիսյան («Կրասնոդար»)։ ![]() Հիշեցնենք, որ հանդիպման մրցավար է նշանակվել հանրաճանաչ իսպանացի Էդուարդո Գոնսալեսը, ով սպասարկում է իսպանիայի առաջնության խաղերը: Վերջինս սպասարկել է նաև «Բարսելոնա» «Ռեալ Մադրիդ» հակամարտությունը, որը ավարտվել էր 5:0 խոշոր հաշվով հաղթանակով: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 625 | |