Ինչպես հաղորդում է AS-ը, Իսպանական «Բարսելոնա» ակումբի նախագահ Սանդրո Ռոսսելը հայտարարել է, որ ՈՒեֆա-ի որոշումը աբսուրդային է: Բանը նրանումն է, որ ակումբի ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսում երկու րոպե ուշացումով են խաղադաշտ դուրս մտել, իսկ խաղից հետո արդեն երկրպագուներն են անկարգություններ կատարել: «Իմ կարծիքով անարդարացի պատիժ էր դա: Սա մեր մեղքը չէր: Կան բաներ, որոնք մենք չենք կառավարում: Եթե խաղը անցկացվեր «Նոու Քամփում», ապա ավելի լավ կլիներ: Դա աբսուրդ է: Վերջին րոպեին կարող է ֆուտբոլիստը կարիքներ ունենա: 1-2 րոպեն չէր փոխում ոչինչ»,-եզրափակել է Ռոսսելը:
|