| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
14:06 Մեսսիի հետ համեմատվող ֆուտբոլիստը հայաստանում է |
Այսօր պարզ դարձավ այն փաստը, որ Լիոնել Մեսսիի հետ համեմատվող ֆուտբոլիստ Արազ Օզբիլիզը կխաղա հայաստանի հավաքականի կազմում: Վերջինս կստանա 23 համարի մարզաշապիկը և կմարզվի Հայաստան-Մակեդոնիա հանդիպումից առաջ: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Հոլանդիայի հավաքականի և Իսպանական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ֆրանկ դե Բուրը Արազ Օզբիլիսին համեմատել է Լեոնել Մեսսիի հետ: «Օզբիլիսը հանճարեղ ֆուտբոլիստ է: Ես նրան նմանացնում եմ երիտասարդ Մեսսիին: Վերջինս Մեսսիի նման արագ ճեղքումներ է անում և հրաշալի դրիբլինգ ունի: Մեկնարկային կազմ դուրս գալու համար նա պայքարեց վնասվածքների դեմ և հաղթող դուրս եկավ: Վերջին թեսթավորումից պարզ դարձավ, որ Արազը թիմի ամենաարագավազ ֆուտբոլիստն է»,- եզրափակել է դե Բուրը Algemeen Dagblad-ին տված հարցազրույցում:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 1234 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|