Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
13:25 Լա Լիգայի 10/11 մրցաշրջանի լավագույնները |
 Իսպանական Marca թերթը հրապարակել է իր վարկածով 2010/11 մրցաշրջանի Իսպանիայի առաջնության (Լա Լիգա) հերոսների անունները։ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ստացել է Ալֆրեդո դի Ստեֆանոյի մրցանակը: Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ստացել է Միգել Մունիոսի մրցանակը՝ ճանաչվելով մրցաշրջանի լավագույն գլխավոր մարզիչ։ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն արժանացել է Պիչիչի մրցանակին՝ ճանաչվելով մրցաշրջանի լավագույն ռմբարկու՝ խփած 41 գոլերի համար։ «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսն արժանացել է Բոբբի Զամոռայի մրցանակին՝ ճանաչվելով մրցաշրջանի լավագույն դարպասապահ։ Իսկ Անտոնիո Լաոսն էլ ճանաչվել է մրցաշրջանի լավագույն մրցավար։
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 912 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|