Ինչպես հաղորդում է sport.es-ը, Իսպանական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան փնտրում է Վիկտոր Վալդեսին արժանի փոխարինողին: Լոնդոնյան ԶԼՄ-ներում կարծես թե այդ հարցի պատասխանը գտնվել է: Վերջիններիս հավաստմամբ, Պեպը գտել է փոխարինողին «Արսենալի» կազմում: Խոսքը գնում է Վոյցեխ Շեսնիի մասին: Երիտասարդ դարպասապահին սակայն դժվար թե այս անգամ Արսեն Վենգերը բաց թողնի: Խոստումնալից դարպասապահի խաղով են հետաքրքրված նաև այլ գրանդ ակումբներ և մոտ ժամանակներս ավելի պարզ կդառնա նրա ճակատագիրը: