Երեկ երեկոյան Դանի Ալվեսը իր Թվիթթերյան պատին տեղադրել է մի քանի նկար, որում երևում է նա և Special Olympics-ի ընկերության տնօրենը: Բրազիլացին գրել է՝ «Սա իմ կյանքի համար կարևոր նշանակություն ունեցավ: Ես դարձա Special Olympics-ի գլոբալ դեսպանը: Ինձ համար մեծ պատիվ է լինել այդ ընկերության ընտանիքի մասնիկը»: Special Olympics ընկերությունը զբաղվում է տարբեր մարդկանց միասնությունը ապահովելով: Վերջիններս ֆուտբոլի միջոցով տարբեր տեսակի հիվանդություններ ունեցող մարդկանց ընկերացնում և ընտելացնում են շրջապատին: