Ինչպես արդեն գիտեք, այսօր երեկոյան, ՉԼ խմբային փուլի իր երկրորդ հանդիպումն է անցկացնում «Բարսելոնան»: Հակառակորդը Բելառուսական «Բատեն» է և շատ լուրջ է պատրաստվել հանդիպմանը: Հիշեցնենք, որ ՉԼ Հ Խմբում հավասարություն է: Բելառուսները այնպես են իրենց գովում, որ նույնիսկ ժպիտ է առաջացնում մարդկանց մոտ: Օրինակ հենց Էֆե Պաստորը, որը իրենց մարզչին անվանել է Բելառուս Գվարդիոլա: Դժվար թե այդ մարդը հավասարվի Կատալոն մարզչին, սակայն Բելառուսները հույս ունեն այսօր «Բարսելոնային» ապացուցել, որ նրանք էլ կարող են հաղթել վերջինիս: Ինչևէ, ժամը 23:45-ին կտեսնենք, թե ով է իսկական Գվարդիոլան:
|