12:48 Գերակումբները հաղթում են, իսկ առաջատարը մնում է նույնը | |
![]() Երեկ տեղի ունեցած Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի «Բարսելոնա» «Ատլետիկո Մադրիդ» հանդիպման ժամանակ անակնկալ հաշիվ գրանցվեց: Սպասվում էր, որ Կատալանները կհաղթեին Մադրիդցնիներին, սակայն 5 գնդակի առավելության մասին ոչ ոք չէր խոսում: Ուշ երեկոյան «Բարսելոնան» հիանալի գոլային հրավառությամբ ավարտեց հանդիպումը` հանգրվանելով 2-րդ հորիզոնականում: Ինչ վերաբերվում է Մադրիդի «Ռեալին», ապա նրանց ավելի թույլ մրցակից էր սպասվում: Առաջին րոպեներից գոլ բաց թողնելուց հետո վերջիններս սթափվեցին և ջաղջախեցին մրցակցին 6-2 հաշվով: Իսպանիայի առաջնության աղյուսակում դեռ իշխում է «Բետիսը», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Տեսնենք, թե ինչքան այսպես կշարունակվի: «Բարսելոնա» «Ատլետիկո Մադրիդ» 5:0 Վիլյա 9', Միրանդա (ԻԳ) 15', Մեսսի 26',78',90' | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 756 | |