«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան հայտարարել է, որ Իսպանիայի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն նրա հետ հույսեր չի կապում: Ֆուտբոլիստը հետաքրքիր կարծիք է թողել: «Եթե ես տեղափոխվեի Բարսելոնա կամ Ռեալ, ապա իմ շանսերը հավաքականում 100 %-անոց կլինեին: Ասեմ ավելին, Դել Բոսկեն ունի հիանալի ֆուտբոլիստներ, սակայն օգտագործում է մի քանիսին»,-եզրափակել է Սիլվան: