Գլխավոր էջ » 2011 » Սեպտեմբեր » 14 » «Բարսելոնան» կորցնում է նաև Ինիեստային
12:42
«Բարսելոնան» կորցնում է նաև Ինիեստային
http://ru.uefa.com/MultimediaFiles/Photo/competitions/Comp_Matches/01/67/70/70/1677070_w2.jpg

Երեկ տեղի ունեցած ՉԼ 2011/12 խաղարկության խմբային փուլի «Բարսելոնա» «Միլան» հանդիպման ժամանակ Անդրես Ինիեստան ստացավ ծանր վնասվածք: Միանալով գրոհին, նա չկարողացավ հասնել գնդակին, որովհետև ձախ ոտքի մկանային հատվածում զգացել է ցավ և դադարեցրել գրոհը: Ինչպես տեղեկացնում է Uefa-ի պաշտոնական կայքը, «Բարսելոնան» զրկվեց Ինիեստայից մոտավորապես 1 ամսով: Այժմ «Բարսան» հայտնվել է շատ ծանր իրավիճակում, որովհետև անցյալ հանդիպման ժամանակ վնասվածք ստացավ Ալեքսիս Սանչեսը, որը կբացակայի մոտ 2 ամիս:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 651 | Ավելացրեց: Մեսսի2013