Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Իսպանական «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը մեկնաբանել է խաղի ընթացքը և արդյունքը: «Այս ոչ ոքին պետք է մեզ սթափեցնի: Եթե մենք ցանկանում ենք հաղթանակ տոնել և շարունակել իրական պայքարը, ապա մեզ պետք է հանգստություն և ուշադրություն: Մի քիչ էլ բախտի գործոն կար այստեղ: Առաջին գոլը բաց թողելուց հետո մենք ուշքի չեկանք, իսկ երկրորդ գոլը մեզ ընդհանրապես թուլացրեց»,- եզրափակել է բրազիլացի պաշտպանը: